Դուք վարում եք հիմար կկվի քաղաքականություն, ո...

ՔՊ-ն մեզ երկու բան է ասում՝ եկեք չարտասանենք Արցախի Հանրապետություն բառերը, եկեք չասենք, որ հայկական տարածքներ են օկուպացվել, եկեք չասենք, որ Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ համադրաբար, պատերազմ չի լինի: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Թշնամու գործողությունները պայմանավորված են իրենց ստրատեգիական պլանով, ոչ թե այստեղ արվող հայտարարություններով»,-ասաց նա: