Դուք պատերազմ եք հայտարարել խաղաղությանը, եկե...

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի խորհուրդը համաձայնություն է տվել այսօր գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Օրակարգում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է:

Կիբեռանվտանգության մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկությունից հետո վարման կարգով ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը արձանագրեց՝ ինչ է քիչ առաջ տեղի ունեցել ԱԺ նիստերի դահլիճում:

«20 րոպե առաջ «Հայաստան» դաշինքը հայտարարեց 20 րոպե ընդմիջում նախորդ քվեարկության համար, որ իբրև թե իրենք քննարկեն և որոշեն իրենց դիրքորոշումը, բայց իրենք էդպես էլ չվերադարձան: Ինչո՞ւ: Որովհետև իրենք գիտեին, և ես հայտարարել էի, որ այս քվեարկությունից անմիջապես հետո մենք ունենալու ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկումը, և իրենք, քանի որ միշտ փախել են խաղաղությունից, հասկացան, որ եթե քվեարկեն, ապա էդ պահին պիտի լքեն դահլիճը, և պատրվակ բերեցին քվեարկության համար վարման կարգ վերցնելը, որպեսզի փախչեն և այս պահին այստեղ չգտնվեն՝ հայտարարության համար հարցի քննարկման ժամանակ:

Արձանագրում ենք, որ ընդդիմությունը, երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, փախչում է, մեռած է ձևանում, ամեն ինչ անում է՝ խաղաղության հետ որևէ կերպ չառնչվելու համար:

Սրանից լավ ապացույց ուղղակի չկա»,- հայտարարեց Կոնջորյանը: