Ինչպես հայտնել էինք հրաժարական է ներկայացրել Հրաչյա Սարգսյան։ Սարգսյանի ելույթից հետո նրան կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք միմյանց հետ աշխատել ենք 2018 թվականից սկսած, և Դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ շատ խնդիրների վերաբերյալ համակարգային լուծումների ընդհանրական պատկերացումներ ենք ունեցել: Մենք բոլորս մեր ուրույն ձևով ենք սիրում քաղաքն ու պատկերացնում քաղաքում ստեղծված խնդիրների լուծումները: Յուրաքանչյուրս մի քար ենք դնում մեր քաղաքի, մեր տան շենացման համար: Չնայած կարճ ժամանակով եք եղել Երևանի քաղաքապետ, բայց վստահ եմ՝ Ձեր դրած քարերն ամուր են, ու Դուք լինելու եք հիշված»,- ասել է Տիգրան Ավինյանը:



