Միացյալ Արաբական Էմիրությունները հայտարարել են, որ Դուբայի միջազգային օդանավակայանը աստիճանաբար վերսկսել է որոշ թռիչքներն այն բանից հետո, ինչ ենթարկվել էր դրոնային հարձակման։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Մասնավորապես, հարձակման հետևանքով հրդեհ էր բռնկվել օդանավակայանի վառելիքի բաքում։
Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել էր, որ Դուբայի միջազգային օդանավակայանում, որը աշխարհի ամենածանրաբեռնվածներից մեկն է համարվում, չվերթները ժամանակավորապես դադարեցվել էին որպես նախազգուշական միջոց։
Հայտնի է, որ հրդեհն արդեն մարվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։Հարցվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը։



