Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ՌԴ Քննչական կոմիտե է վերադարձրել հանգուցյալ մոսկվաբնակ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով սպանվել էր իր երեք դստրերի կողմից սեռական եւ ընտանեկան բռնության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրն իրավապահ մարմիններում։
Գործակալության տվյալներով՝ գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը եւ այն ուղարկել է ՔԿ՝ բռնության բոլոր հանգամանքները պարզելու համար։
Հուլիսի 13-ին քննիչները 21 հատոր նյութ էին ուղարկել հսկիչ գերատեսչություն։
Հոր նկատմամբ հետմահու դատավարությունն էական ազդեցություն կունենա նրա դստրերի քրեական դատավարության վրա։ Նրանց փաստաբանները պնդում են, որ աղջիկները հանցագործության են դիմել՝ ծնողի խոշտանգումների պատճառով հուսահատության պատճառով։ Սակայն հանգուցյալ Խաչատրյանի պաշտպանությունը պնդում է, որ սպանության շարժառիթը շահն էր. դստրերը առանց հոր իմացության վատնել են քարտերին եղած գումարները եւ սպանել են նրան։