«ԴՈՍԱԱՖ»-ի գույքերը վերադարձնում և ամրացնում...

Էպիկ հնչեց «ԴՈՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական կազմակերպություն, սա մեր իրականության հատուկ հետազոտության նյութ պետք է դառնա: Ես ուզում էի հիշել՝ «ԴՈՍԱԱՖ» հապավումը ոնց է բացվում, այդպես էլ չհիշեցի: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Երբ երեկ Ազգային ժողովում խոսք գնաց «Սպարտակ» մարզադաշտի հետ կապված, մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Առաջին հայացքից թվում է, թե երբ դե յուրե, մակերեսային նայում ես, կազմակերպությունը ունի սեփականություն և այդ սեփականությունը տնօրինելու իրավունք։ Բայց երբ հետ գնացինք, փորձեցինք հասկանալ այդ սեփականության ծագումնաբանությունը, պարզվեց, որ անկախությունից առաջ դա եղել է պետական գույք։ Հետո, անկախությունից հետո, իներցիայով այդ գույքերը ամրացվել են որոշակի կազմակերպությունների, որոնք պետական գործառույթ չեն ունեցել»,-նշել է նա:

Վարչապետը հավելել է, որ «ԴՈՍԱԱՖ»-ի պարագայում, որն ընդհանրապես հանրային վերահսկողությունից փաստացի դուրս է, գույքերը վերադարձնում և ամրացնում են Պաշտպանության նախարարությանը, որն ի սկզբանե, ֆունկցիոնալ նշանակությամբ հենց դրան է հասցեագրված: