Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մյուս շաբաթ ժամանում է Հարավային Կովկաս։ Մինչ Հայաստան գալը նա կլինի Ուկրաինայում, Ադրբեջանում, իսկ Հայաստան այցից հետո կմեկնի Վրաստան։
Աշնանը պաշտոնից հեռացող պաշտոնյան Հայաստանում կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին։ Այստեղ առավոտյան նա հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո կլինեն մամուլի համար հայտարարություններ։
Իսկ կեսօրից հետո Տուսկը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։



