Դոնալդ Թրամփը չեղարկել է իր այցը Լեհաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է նախանշված այցը Լեհաստան՝ երկրի արևմտյան ափերին մոտեցող «Դորիան» փոթորկի ֆոնին:

Ամերիկացի առաջնորդը պետք է մասնակցեր միջոցառումների՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի հոբելյանին:

Թրամփի փոխարեն Լեհաստան կայցելի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

Ամերիկացի առաջնորդը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային խոստացել է մոտ ամիսներին  Վարշավա մեկնել: