Դոն Պիպոն ցանկանում է Մանվել Գրիգորյանին Աստվ...

Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասին: 

Նա նշեց՝ մարդու չարությունն ու բարությունը սահմաններ չունեն. «Մենք ընդհանրապես ընդդեմ Մանվել Գրիգորյանի ոչ մի թշնամանք չունենք: Երևի դուք զգացած կլինեք, որ նրա ընտանիքի անդամներին, թոռներին, երեխաներին չկա մեկը, որ վիրավորած լինի, չկա մեկը, որ վատ խոսք ասած լինի: Երևի համոզված եք, որ դրա համար արել ենք ամեն ինչ, որ նրա ընտանիքի անդամենրի ոչ մեկ չվիրավորի, բան չասի, որովհետև դա ընդհանրապես հարիր չի մարդուն, որի հայրը նստած ա, ու նրա երեխաներին կամ թոռների կարան վիրավորեն»: 

Դոն Պիպոն նշեց՝ շատ վիրավորված, վրդովված մարդիկ են եղել, բայց իրենք հորդորել են ընտանիքի անդամներին չվիրավորել.«Մանվել Գրիգորյանն իր բոլոր սխալների հետ մեկտեղ անցած ճանապարհ ունի: Ես կուզեի, որ Մանվել գրիգորյանին մի օր շուտ թողնեին, հասներ իրա թոռներին, ընտանիքին, ես անձամբ կեթայի մի հատ Աստվածաշունչ կնվիրեի իրեն, որ ինքը Աստծո գիտությունը հասկանար, իմանար, որ չկա մի մարդ, եթե խախտում ա Աստծու գիտությունը, գալու ա ժամը, ու դու պատասխան ես տալու»: