
ԱՄՆ-ում միգրացիոն օրենքների խախտման և մանկապղծության մեջ մեղադրվող Վարդան Ղուկասյանի թիմակիցները երեկվանից տարածում են նրա լուսանկարները կից գրառումներով, թե նա ազատագրելու է Հայաստանը։
Սա դարձել է Հայաստանի քաղաքական կյանքի «նորմալ» պրակտիկա՝ մեծ-մեծ խոստումներ են տալիս գործիչներ, որոնք մինչև կոկորդը թաղված են կեղտի մեջ։ Հայաստանը խոստանում է ազատագրել մարդ, ով նույնիսկ սեփական ազատագրության հարցը չի կարողանում լուծել։ Ընդ որում՝ այդ հարցը ոչ թե քաղաքական է, ոչ էլ կապված է Հայաստանի իշխանությունների հետ, այլ սովորական քրեական գործ է, որը տեղի է ունենում ԱՄՆ-ում։ Սա էլ այն դեպքն է, երբ անգամ ԱՄՆ-ում փորձում են քաղաքական բանտարկյալի կարգավիճակով մաքրել հանցանքը։
«Դոգով» Հայաստանը ազատագրելու սպառնացող նրա կուսակցությունը լավ կանի հանրությանը տեղեկացնի, որ իրենց պատվավոր նախագահը առնվազն ևս մեկ ամիս կշարունակի մնալ կալանքի տակ, իսկ Հայաստանի ազատագրումը կհետաձգվի՝ առնվազն մինչև օգոստոսի 29-ը։ Նշենք, որ նրա գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հենց այդ օրը։