Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը գրում է․
Վերջին օրերին ԴՕԿ կուսակցությունը հիմք ընդունելով Լաս Վեգասում կալանքի տակ գտնվող ԴՈԳ-ի հետ իր աջակիցներից մեկի հեռախոսազրույցը հայտարարել է, որ համաձայն ԴՈԳ-ի փոխանցած տեղեկության վերջինս չի արտահանձնվելու Հայաստան ու դրանից հետո կուսակցությունը սկսել է այդ «մեծ հաղթանակ»-ի համար շնորհավորել ինքն իրեն:
Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Փորձենք հասկանալ:
ԴՈԳ-ի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հառաջիկա ուրբաթ՝ ապրիլի 25-ին ու այս ընթացքում չի կայացել որևե դատական նիստ, որի ընթացքում պիտի արտահանձնում չլինելու մասին որոշում կայացված լիներ:
Միևնույն ժամանակ, հաստատ գործը քննող դատավորը չի թակել ԴՈԳ-ի բանտախցի դուռն ու չի ասել. «Բարև ձեզ պրն. Ղուկասյան: Ներեցեք ձեզ անհանգստացնելու համար: Ուրախ լուր ունեմ ձեզ հաղորդելու: Որոշել եմ ձեզ չարտահանձնել»:
Մնում է երկու տարբերակ:
Կամ ընդհանրապես սկզբից էլ արտահանձնման հարց չի եղել ու դատական գործը վերաբերել է միայն նրա անօրինական կեցությանն ու դրա արդյունքում հավանական արտաքսմանը: Իսկ մնացյալը եղել է ԴՈԳ-ին կարևորելու համար «աղմուկ հանուն ոչնչի»:
Կամ էլ արտահանձնման պահանջ ներկայացրած կողմն է կապվել ԴՈԳ-ի հետ ու նախորոք տեղյակ պահել, որ հետ է վերցրել արտահանձնման դիմումն ու դրա դիմաց հստակ պահանջ դրել նրա դիմաց: Հանդես գալ հայտարարությամբ ու իր իմացած ձևով հարվածել արցախահայության պահանջատիրությանն ու այդ կապակցությամբ ձևավորվող շարժմանը:
Իհարկե շան պես վախեցած ԴՈԳ-ն էլ կրկին իր հավատարմությունն ապացուցելով տերերին անմիջապես ընդունել է պահանջն ու հրապարակել է այդ կապակցությամբ իր կոչը (կոչը կարող եք կարդալ ԴՕԿ կուսակցության ֆեյսբուքյան էջում) ու շտապելով իր աջակիցներին ավետել է իր չարտահանձնվելու մասին «բարի լուրը»:
Հիշենք, որ արցախահայության պահանջատիրությունը պառակտելու ու ստվերի տակ առնելու համար նիկոլի իշխանության հրահանգով այս օրերին «Ազատության» հրապարակում ինչ-որ Կարեն Արայանի միջոցով էլ նմանատիպ աշխատանք է իրականացվում:



