Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին
«Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է։ Դրա համար ԱՄՆ-ը պետք է գիտակցի մի պարզ փաստ․ ճնշումը չի գործում»,- գրել է նա։ Արաղչին ամերիկյան վարչակազմին կոչ է արել երկխոսություն վարել հարգանքով, ճանաչել Իրանի իրավունքները և հարգել իր ստանձնած պարտավորությունները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնի վարչակազմն այժմ շահագրգռված չէ Իրանի իշխանությունների հետ խորհրդակցությունների և հանդիպումների անցկացմամբ։



