
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես է եկել զեկույցով այն մասին, որ իրենց երկրում դեզինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառողները նախապես սոցիոլոգիական հարցում են անցկացրել՝ պարզելու համար, թե որ ոլորտներում դեզինֆորմացիան է, որ հանրության վրա առավել մեծ նեգատիվ ազդեցություն կունենա՝ նրանց տրամադրելու պետության և կառավարության դեմ։
Փաշինյանն այս մասին պատմել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։
«Պարզվել է, որ դրանք 4 ոլորտներ են. առաջինը՝ ազգայինությունը, երկրորդը՝ եկեղեցին, երրորդը առողջապահությունը և դրա այլընտրանքային մեթոդները և չորրորդը՝ դավադրությունները։ Ինձ թվում է՝ պարզ է, թե առակս ինչ է ցուցանում, և հաջորդ հետևությունն այն է, որ մեր հանրությունն, այնուամենայնիվ, շատ հարցերով շատ չի տարբերվում եվրոպական շատ հանրություններից»,- նշել է Փաշինյանը։