Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրց...

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Հարվարդի համալսարանում հանդիպել է 2023 թ. տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Կլաուդիա Գոլդինի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: 

Նոբելյան մրցանակը պրոֆեսոր Գոլդինին շնորհվել է կանանց զբաղվածության, եկամուտների և աշխատաշուկայում առկա գենդերային տարբերությունների վերաբերյալ հիմնարար հետազոտությունների համար։ 

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները՝ ընդգծելով, որ դրանց մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև պրոֆեսոր Գոլդինի գիտական ուսումնասիրությունների եզրակացությունները