Դեսպան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ն...

Հունվարի 21-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Վալերի դը Բուի հետ։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Բելգիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության գործընկերության ձեռքբերումները և այդ գործընթացներում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը։

«Զրուցակցի խնդրանքով դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը և ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ։