Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի Զինված ուժերը հերթական սադրանքն են իրականանցել և ինժիներական աշխտանքներ իրականացնող մեր ստորբաժանման ուղղությամբն հարվածներ են հասցրել: Այս մասին կառաարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է: «Ինժիներական աշխատանքները իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում և և ադրբջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքումՇ: Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեձջանի Զինված ուժեը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,-ասաց նա:
Վարչապետն ասաց, որ Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց են ստեղծել և Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնաարվորություն չունենա իրականանցել ԶՈւ բարեփոխումները: «Ադրբեջանը ցավոք որոշակի հաջողություններ ունի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով և որտեղ հնարավոր է, փորձում են այնպես անեել, որ Հաայստանին զենք և ռազմամթերք չմատակարարվ: Դեպքեր ունենք, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում այդ թվում դաշնակից երկրների կողմից»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենը տեղի է ուեննում մեկ նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք: «Բայց ուզում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գրոծոնների մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում և փառք բոոլր հերոսներին, ովքեր կաննգած են ՀՀ ինքնիրշխանության անկախության պաշտպանության դիրքերում»,-ասաց նա:



