Տարածաշրջանից դուրս ուժերն այստեղ անելիք չուն...

Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները հարաբերություններ զարգացնեն Հարավային Կովկասի երկրների հետ, բայց դա չպետք է ուղղված լինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը. այս մասին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում ծագող խնդիրները պետք է լուծվեն նախևառաջ այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից: Որևէ կերպ դեմ չենք, որ  արտատարածաշրջանային պետությունները, ինչպես որ նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում, իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ տեղակայված երկրների հետ՝ այն ընկալմամբ, որ նման համագործակցությունն ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այստեղ գտնվող երկրների շահերի արհամարհմանը, աշխարհաքաղաքական խաղերին: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի», - ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի դիրքորոշումը հետևյալն է՝ Մոսկվան պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց թաքցված օրակարգերի: