Դե լավ, հիմա շփոթվել է ԱՄՆ նախագահը, Ադրբեջան...

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը շփոթվել է իր հրապարակային խոսքում, Ադրբեջանին էլ ինչ-որ տեղ ոնց որ անվանել է Կամբոջա, չէ՞։ Դե լավ, հիմա շփոթվել է: Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է Թրամփը պարբերաբար շփոթում Հայաստանըն Ալբանիայի հետ, իսկ վարչապետի անունը չի հիշում: 

Հովհաննիսյանի խոսքը շարունակել է նույն կուսակցության անդամ Արման Եղոյանը. «Ամեն դեպքում, այդ միջադեպերը որևէ կերպ, քաղաքական և դիվանագիտական բովանդակության հարաբերությունների վրա չեն ազդում, շարունակում են զարգանալ մեր երկկողմ հարաբերությունները, նաև եռակողմ հարաբերությունների կոնտեքստում»։