Դավիթ Սանասարյանը՝ երեխայի վրաերթի ենթարկելու...

Analitik.am-ը նյութ էր հրապարակել, որ օրեր առաջ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի: Ըստ կայքի վրաերթը թաքցվել է և չի գրանցվել ոստիկանությունում: Դավիթ Սանասարյանն օգտագործել է իր բոլոր լծակները, որպեսզի վրաերթը որևէ կերպ չգրանցվի ոստիկանությունում:

Սակայն Դավիթ Սանասարյանը կայքի այս տեղեկությունները հերքել է իր ֆեյսբուքյան էջում, գրելով՝.«Հերթական շառը
Քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ ես երեխայի եմ վրաերթի ենթարկել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։

Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման»: