Դավիթ Խուդաթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Դավիթ Խուդաթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,-ասվում է ՀՀ կառավարության որոշման մեջ:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։