Դավիթ Հարությունյանը նոր աշխատանքի է անցել

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նոր աշխատանքի է անցել․ նա գլխավորելու է «Լույս» հիմնադրամը։ Այս տեղեկությունը ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Հարությունյանը։ Նա ավելացրեց, որ այդ աշխատանքը ստաննձնել է մայիսի սկզբին։

Հիշեցնենք, որ մինչ այս «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Սակայն նոյեմբերին Սարգսյանը մեկնեց ԱՄՆ՝ ուսումնառության։ Դրանից հետո հիմնադրամի ղեկավարի պաշտոնը թափուր էր։