ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը, նրա հետ փոխկապակցված անձինք՝ Նորինե Մանուկյանը, Անի Դավթի Հարությունյանը, Վահան Դավթի Հարությունյանը, Մարինե Բադալյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ «Ազդարար» հարթակից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ վերջիններս պետք է օգոստոսի 20-ին ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Ըստ ծանուցման՝ դատախազությունում ուսումնասիրություն է իրականացվել Դավիթ Հարությունյանին պատկանող գույքը, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Վերջիններս պետք է ներկայանան դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։



