Դավաճանին ասենք՝ ոչ. այսօրվանից անժամկետ նստա...

Ես այսօրվա օրս սկսում եմ անժամկետ նստացույցով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Ռուբեն Վարդանյանին սատարող նախաձեռնող խմբի անդամ Անաստաս Իսրայելյանը:

Նա նաեւ նշել է. «Կոչ եմ անում բոլորդ հավաքվեք, միացեք նստացույցին եւ այդ սրիկա անձնավորությանը ասենք՝ ոչ:  Ինքն իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից ինչ-որ որոշումներ կայացնի: Ինքը մեզ համար դավաճան եղել է եւ հիմա էլ դավաճան է: Մեր ազգի մեջ դավաճանն իրավունք չունի պատմական Արցախի անունից որոշումներ կայացնել»:

Նա նաեւ նշել է, որ մինչեւ մայիսի 25-ը, երբ տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նխագահների հերթական հանդիպումը  պետք է մեծ հանրհավաք իրականացնել Արցախում: