Դատավորն արձանագրել է Արագածոտնի թեմի գանձապա...

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն արձանագրել է Արագածոտնի թեմի գանձապահի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը, թեև խուզարկությունը փաստացի կատարված լինելու ուժով ստորադաս դատարանի դատական ակտը չի բեկանել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դատարանը դատական ակտում նշել է, որ «Նյութերում առկա չէր փաստական տվյալների այն ամբողջությունը, որը կարդարացներ անձի՝ բնակարանի և անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանափակումը, հետևաբար հատուկ վերանայման բողոքի փաստարկները՝ խուզարկության կատարման փաստական հիմքի բացակայության մասին հիմնավոր են (...)»:

Դատավոր Լուսինե Աբգարյանն այն քիչ դատավորներից է, ում գործը մակագրվելու դեպքում իրական և տեսանելի արդարադատության վստահություն եմ ունենում: Այդ համոզման եմ եկել Դատավորի բազմաթիվ որակյալ որոշումների արդյունքում:

Տիկին Աբգարյան, հարգանքներս»։