Դատավորին զրպարտելու համար ԱԱԾ–ում քրեական գո...

ՀՀ վերաքննիչ քրեկան դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ դատավորին զրպարտելը կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ, այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ տեղեկություններ էին տարածվել, որ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հրապարակած որոշումը՝ գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Քոչարյանի կալանքը փոխելու մասին, գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին և դատավորներ Մխիթար Պապոյանն ու Արշակ Վարդանյանը։ Պապոյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու իրավապահներին։