Դատարանը տեղեկացրել է, որ Վալենսիայում հեղեղո...

Առնվազն 89 մարդ կարող էր անհետ կորել Վալենսիայի ինքնավար շրջանում (Իսպանիայի արեւելք) հեղեղումների հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է տարածաշրջանի Գերագույն դատարանը X-ում։

«Դատաբժշկական փորձագետների եւ ուժայինների խառը օֆիսները հաշվել են մոտ 89 անհետ կորածների»,- նշվել է հրապարակման մեջ։

Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունը հոկտեմբերի 29-ին նախազգուշացրել էր անբարենպաստ եղանակի մասին երկրի տարբեր շրջաններում, ուժեղ անձրեւների պատճառով։ Թագավորության հարավում եւ արեւելքում հորդ անձրեւների պատճառոբ եղանակային վտանգի մակարդակը բարձրացվել է առավելագույնի։ Ամենից ուժեղ տարերքը վնասել է Վալեսնիային, որտեղ գրանցվել են հեղեղումներ։ Ներկա պահին այստեղ հայտնի է 211 զոհի մասին։ Անհետ կորածների որոնումները շարունակվում են։