Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը։
ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել է դատարանին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։



