Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Արեն Արամյ...

Դատարանը մերժել է Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Կարապետյանը։

«Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին եւ հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։

Այս կարեւոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը։ Հարգանքներս Արենի համար բոլոր մտահոգ անձանց»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել, քանի որ վիճակը ծանր է եղել։ Նա հայրենադարձվել է նոյեմբերի 26-ին եւ տեղափոխվել Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել ՀՀ իրավապահների կողմից։

Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել եւ մեղադրյալի կարգավիճակ ստացել, այնուհետեւ նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, դատարանը բավարարել է։

Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։