Դատարանը երեք ամսով երկարաձգեց զինվորական կաց...

Դատարանը երկարաձգեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով առանցքային մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը՝ երեք ամիս ժամկետով։ Այս մասին գրում է «Ազատությունը» ու հիշեցնում, որ ըստ պաշտոնական վարկածի՝ հենց նա էր փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով ծագած հրդեհից անցած տարեսկզբին 15 զինծառայող զոհվեց։

Այսօրվա դատական նիստը լարված սկսեց. դատարան չէր ներկայացել տուժող Գարուշ Սարգսյանը:

Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ Սարգսյանն անհարգելի պատճառով չի ներկայացել նիստին։

Դատարանը որոշեց նրան հարկադրաբար դատարան բերել՝ դրա մասին նրան ծանուցելով: