Փաստաբանների ֆեյսբուքյան գրառումների համաձայն՝ դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել շատ սյունեցիների ձերբակալությունը։
Փաստաբան Միքայել Շխմալյանը տեղեկացնում է
«Հենց նոր ԴԱՏԱՐԱՆԸ ազատ արձակեց վստահորդիս՝ Հայկ Հայրապետյանին, ճանաչելով վերջինիս ձերբակալությունը ոչ իրավաչափ։
Վստահորդս հանդիսանալով երրորդ Արցախյան պատերազմի մասնակից, իսկական Սյունեցի, իր հետ պատերազմ է տարել նաև իր երկու պատանի որդիներին:
Հ.Հայրապետյանը կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ (Սյունիքի գործ):
Մյուս երկու վստահորդներիս' Ա.Հայրապետյանի և Ն.Կարապետյանի
վերաբերյալ դատական նիստերը նշանակված են վաղը:
Կեցցե ՀՀ Դատարանը!!!»։



