Այսօր հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով եզրափակից նիստն էր։
Դատավորը հայտարարեց, որ լրացուցիչ լսումները ավարտված են և գնում են առանձին սենյակ՝ վճիռ կայացնելու։
Դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել Ավետիք Չալաբյանին ՔՕ 236-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս ժամկետով։
«Հաշվի առնելով, որ Ավետիք Չալաբյանը 3 ամիս 13 օր փաստացի անազատության մեջ է եղել, փաստացի անազատության մեջ գտնվելու 1 օրյա ժամկետը հաշվելով ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժի 2 օրվա դիմաց, ընդհանուր 6 ամիս 26 օր, Ավետիք Չալաբայանի նկատմամբ վերջանական պատիժ նշանակել ազատության սահմանափակում 1 տարի 11 ամիս 4 օր ժամկետով»,-հայտարարեց դատախազը։
Դատավճռի եզրափակիչ մասը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին, 17։30-ին:



