Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնայի...

Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով։ Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, դեռ երեկ են դիմել դատարանին, որ փոխվի Կարապետյանի տնային կալանքը։ Ասաց՝ իրենց համար րոպեն էլ կարևոր է, որ Սամվել Կարապետյանն ազատ արձակվի տնային կալանքից, որ կարողանան ԿԸՀ ներկայացվող ցուցակի հետ կապված աշխատանքներն անել: Փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացնելով իրենց միջնորդությունն ասաց՝ Կարապետյանը հիմա չի կարող մասնակցել ընտրացուցակի կազմմանը: Առաջիկայում համագումարն է կուսակցության, որը պետք է հաստատի ընտրացուցակի առաջին 30 անուններն ու հաջորդականությունը: Հիշեցնենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի գործը։