Նիստի հիմնական բնույթը մեկ բանի մեջ է՝ արդյո՞ք դատարանը կգնա ժողովրդավարության ուղով, որ Սամվել Կարապետյանը կարողանա մասնակցել նախընտրական քարոզարշավին: Արդյո՞ք Սամվել Կարապետյանը մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, լինելո՞ւ է բոլոր քաղաքներում, թե՝ ոչ: Այսօրվա գլխավոր հարցը սա է: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Դատախազությունը ցանկանում է երեք ամսով երկարացնել տնային կալանքը, որովհետև երեք ամսվա իրենց հույսն այն է, որ կխոչընդոտեն Սամվել Կարապետյանին՝ շփվելու իր ժողովրդի հետ»,-նշել է նա:



