Դատախազությունն ընթացք է տվել Yerevan.Today-ի...

Panorama.am-ը գրում է․

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրում են ՔՊ-ականներ կողմից ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Արարատում գումարներ բաժանելու մասին հրապարակումը։ Այդ մասին Panorama.am-ին հայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ այսօր Yerevan.Today-ը գրել էր, որ նախօրեին Արտաշատում  «ՔՊ»-ական քաղաքապետի թեկնածուն  Կառլեն Մկրտչյանն է  բաժանել մինչև 600 դոլար՝ իր ենթականերին՝ պրեմիայի անվան տակ: