
Կառավարությունը հավանություն է տվել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Ինչպես հայտնում են Կառավարությունից, օրինագծով առաջարկվում է սահմանել, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի և Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին նշանակվելու համար բավարար լինի միայն իրավագիտության բակալավրի կամ միայն իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը: