Դաշտամիջում անծանոթ տղամարդը դիտողություն է ա...

Մայիսի 5-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Դաշտ գյուղում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով «Աջից գոտկային շրջանի և նախաբազուկի շրջանի հրազենային վնասվածք չթափանցող բնույթի» ախտորոշմամբ «Աշտարակ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Մ․-ն է:

Պարզել են նաև, որ մայիսի 4-ին ժամը 23։45-ի սահմաններում, Տիգրան Մ․-ն իր կողմից շահագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ճանապարհի Դաշտ գյուղի հատվածում կանգ է առել բնական կարիքները դաշտամիջյան հատվածում հոգալու, որի պատճառով անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արժանացել է դիտողության և նշված անհայտ անձը իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել է Տիգրան Մ․-ի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք:

hostelnapresne.ru
РЕКЛАМА
Хостел на Пресне в центре Москвы от 600 руб/сутки

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու նրան , ատրճանակն ու ավտոմեքենան  հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։