«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը շաբաթներ առաջ մի խումբ տղաների հետ այցելել էր վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ և հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը Yerkirmedia.am-ի հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը, նշելով, որ Դանիել Իոաննիսյանը մի խումբ երիտասարդների հետ ՊՈԱԿ-ի տարածքում հարձակվել է իր վրա եւ ծեծի ենթարկել։
Ինչպես ևս սպասելի էր, տեղի ունեցած միջադեպի առնչությամբ իրավապահները որևէ քայլ չեն ձեռնարկել, առնվազն հրապարակային արձագանք չկա այս մասով։ Բոլորին է հասկանալի դարձել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին տրանսգենդեր պոռնիկները և սորոսականները հատուկ կարգավիճակ ունեն։ Հիշեցնենք, որ 2018 թվականին տրանսգենդեր պոռնիկները ոստիկանական բաժանմունքում ոստիկանների էին ծեծել և մնացել էին անպատիժ։
Դանիել Իոաննիսյանի դեպքում, պարզվում է, որ ոչ միայն իրեն պատիժ չի հասնում, այլև պատժվել է պետական այն աշխատողը, ով հարձակման է ենթարկվել։ Իոաննիսյանի կողմից հարձակման ենթարկված Աֆրիկյանը միջադեպից երկու շաբաթ անց ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք իր ֆեյսբուքյան էջից։




