Դանիայում երկու գնացքներ են բախվել

Դանիայում այսօր երկու տեղական գնացքներ բախվել են ճակտ ճակատի։ «Ռոյթերզ»-ը, վկայակոչելով այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալները, հայտնում է, որ վթարի հետևանքով 17 ուղևոր վնասվածքներ է ստացել, չորսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կոպենհագենից հյուսիս՝ Հիլլերոդ և Կագերուպ քաղաքները կապող գնացքի գծի վրա։