Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ...

Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում պարեկություն իրականացնող՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ 

«Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ և միացել է տարածաշրջանի պարեկներին՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում դանիական պատվիրակությանը՝ առաքելությանը հետևողական աջակցության համար»,- ասված է առաքելության X էջում տեղադրված հաղորդագրության մեջ։