Դանիայի եւ Իսպանիայի վարչապետները հանդիպում ե...

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը եւ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը, որոնք գտնվում են Կիեւում, ներկայումս հանդիպում են անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Այդ մասին ասված Է Դանիայի կառավարական դիվանատան՝ ապրիլի 21-ին հրապարակված հաղորդագրության մեջ: Կողմերը, մասնավորապես, կքննարկեն Ուկրաինայի իրադրության, այդ երկրի հետագա օգնության եւ մարդու իրավունքների հետ կահված իրավիճակի հարցերը: Ֆրեդերիկսենի խոսքով՝ նա Զելենսկիին կհավաստիացնի , «որ Դանիան կշարունակի օգնել Ուկրաինային», եւ որ արեւմտյան պետությունները միասնական են ուկրաինացի ժողովրդի աջակցության հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: