Դամասկոսում Ասադի պալատը թալանել են. AFP

Դամասկոսում Բաշար ալ-Ասադի պալատի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է  France-Presse գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Դամասկոսում Ասադի պալատը թալանվել է, «իսկ մեկ այլ թաղամասում գտնվող ընդունելությունների սրահը՝ հրկիզվել»։

Ականատեսների խոսքով՝ հրդեհ է բռնկվել նաև բուն պալատում, սակայն այն արագ մարվել է։