Daily Sabah. Էրդողանը կգլխավորի թուրքական պատ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 12-13-ը նախատեսված երկօրյա պաշտոնական այցով կայցելի Պակիստան, որի ընթացքում կհամախագահի Պակիստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է Daily Sabah թերթը։

Թուրքիայի նախագահի այցը Պակիստան կկայանա նրա քառօրյա շրջագայության շրջանակներում, որը ներառում է նաև այցելություններ Մալայզիա և Ինդոնեզիա։ Իսլամաբադում թուրք առաջնորդը կքննարկի «տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման, ինչպես նաև միջազգային օրակարգի արդի հարցեր՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունից մինչև Սիրիայում իրավիճակ, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամ»:

Նշվում է, որ Էրդողանի նախորդ այցը Պակիստան տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարին։