Դադարե'ք այդ պայմանագիրը անվանել խաղաղության,...

Պառակտումը, որ գեներացվում է մեր հասարակության մեջ, և դա արվում էր նաև 2018-ից առաջ, ուղղակի թուրք-ադրբեջանական պրոեկտ էր։ Այդ մասին «Հայկական օրակարգի» քննարկման շրջանակում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Պետք է լինի հանրային կոնսենսուս։ Կոնսենսուս կա, որ մենք չպիտի կոտորվենք, կոնսենսուս կա, որ մենք չպիտի թուրքի լծի տակ ապրենք: Մարդիկ գիտեն, որ խնդիրը կա, բայց չգիտեն՝ ինչ է պետք անել»,-ասաց նա: