Ցորենի գինը Չիկագոյի ապրանքային բորսայում ավե...

Չիկագոյի ապրանքային բորսայում ցորենի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսի արժեքը սակարկությունների ընթացքում ավելի քան 3%-ով աճել է: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց «հացահատիկի գործարքի» երկարաձգումից հրաժարվելու մասին։

Բորսայի տվյալներով՝ Երևանի ժամանակով ժամը 13:01-ի դրությամբ`ցորենի գներն աճել են 3,02%-ով՝ մեկ բուշելի (35,2 լիտր) դիմաց մինչև 6,82 դոլար: Երևանի ժամանակով ժամը 13:14-ին ցորենի ֆյուչերսը թանկացել է 3,37%-ով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց 6,84 դոլարի։ Միևնույն ժամանակ, եգիպտացորենի` 2023 թվականի դեկտեմբերի մատակարարման ֆյուչերսի արժեքն աճել է 2,31%-ով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց մինչև 5,26 դոլարի: