Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավարի և ոստիկան...

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակմանը, որի հետևանքով զոհվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը։ Վերջինս, ըստ Ռուբինյանի հայտնած տեղեկատվության, ոստիկան է։ 

«Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:

Հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռուբինյանը:

Ավելի վաղ զինված հարձակումը դատապարտել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրավապահներին կոչ անելով շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։