
ՉԺՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել գլոբալ ռազմավարական կայունության խաթարումը եւ հատուկ պատասխանատվություն ստանձնել միջուկային զինաթափման համար։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով Պենտագոնի զեկույցը։
«ԱՄՆ-ն պետք է լրջորեն վերանայի իր միջուկային քաղաքականությունը եւ հրաժարվի գլոբալ ռազմավարական կայունության խաթարումից»,-ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է «հատուկ պատասխանատվություն ստանձնի միջուկային զինաթափման համար, էապես կրճատի միջուկային զինանոցն ու պայմաններ ստեղծի բազմակողմանի եւ լիարժեք միջուկային զինաթափման համար»։
Ավելի վաղ Պենտագոնը ՉԺՀ ռազմական հզորության վիճակի մասին զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ առաջիկա տասնամյակում Չինաստանը կարող է արագացնել իր միջուկային ուժերի արդիկանացման տեմպերն ու մինչեւ 2035 թվականը արտադրել շուրջ 1,5 հազար միջուկային մարտագլխիկ։