Քաղաքացիներն ահազանգում են հանրային տրանսպորտում վճարումներից խուսափողների մասին, ինչի հետևանքով քաղաքապետարանը պատրաստվում է խստացնել վերահսկողությունը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ինձ գրում են, որ շատերը, հիմնականում երիտասարդները, չարամտորեն խուսափում են վճարելուց: Ակնկալում եմ, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Գիտեմ, որ դեկտեմբերին հաստիքացուցակում նոր մարդիկ են ավելանալու՝ վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,-ասաց Ավինյանը:



