«Ճշմարիտ խոստում 4»-ի 22-րդ ալիքը՝ Մինաբի դպր...

Իրանի զինվորականները մարտի 6-ի առավոտյան հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին, որպեսզի վրեժ լուծեն Իրանի հարավում դպրոցի վրա գրոհի հետևանքով զոհվածների համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

««Ճշմարիտ խոստում 4» գործողության 22-րդ ալիքն իրականացվել է որպես Մինաբի դպրոցում երեխաներին սպանողներից վրեժխնդրություն.... կրակի մեջ են հայտնվել ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի թիրախները, որոնք ձգվում էին Պարսից ծոցից մինչև Թել Ավիվ», - հայտարարել է ԻՀՊԿ-ն։

ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցում և Թել Ավիվում գտնվող ամերիկյան ու իսրայելական բազաներին, գրոհի են ենթարկվել Բեն Գուրիոնի անվան օդանավակայանը, ինչպես նաև Հայֆա քաղաքի ռազմական կենտրոնները՝ օգտագործելով «Հեյբար» հիպերձայնային հրթիռներ, ինչպես նաև «Խորամշահր» գերծանր նորագույն հրթիռներ։ Պահապանների կորպուսը հրթիռների արձակումը համարել է հաջողված։

Մինաբում օրիորդաց դպրոցին հարվածը հասցվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանում ռազմական գործողությունների առաջին օրվա՝ փետրվարի 28-ի առավոտյան։ Իրանի իշխանությունները հայտնում են 168 զոհի մասին։