Չպետք է թույլ տանք, որ այս բացառությունը դառն...

«Մենք՝ որպես հասարակական կազմակերպություն, որպես իրավապահ պետության արժեքները հարգող կազմակերպություն, համարում ենք, որ կարևորագույն կարմիր գծեր հատող իրավիճակ է ստեղծվել, և մենք այն համոզմանն ենք, որ մեր հասարակութունը պետք է որոշի, թե ինքն ինչ կանոններով է ապրում»,-«Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով, իրենց կարծիքով, դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված փաստացի քրեական հետապնդմանը:

Թե ինչու՞ է «Իրավական ուղի» ՀԿ-ն անդրադառնում խնդրին, Մելիքյանը պարզաբանեց.«Մենք՝ լինելով ժողովրդավարական երկիր, իրավունք չունենք ուղղակի թույլ տալ, որ քրեական գործ հարուցելու մասին լինի դիմում, հետո որոշում լինի քրեական գործը հարուցելու մասին որոշման մերժում, հետո բողոքարկվի դատախազին և դատարան, հաստատվի, որ քրեական գործ հարուցելու հարց չկա, և ստեղծվի իրավիճակ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը շատ հայտնի գործով կայացնի ոչ իշխանահաճո որոշում, և չորս օր հետո, չգիտենք՝ որտեղից հայտնվում է անձ և, ըստ դատախազության ձևակերպման, առավել հիմնավոր փաստարկներ է ներկայացնում, որի հիման վրա դատախազությունն արդեն որոշում է՝ չէ, այստեղ հանցակազմ կա: Այս հանգամանքը մեզ համար շատ կարևոր է, և մենք պետք է ցույց տանք մեր անհանդուրժողականությունը այսպիսի իրավիճակի, այսպիսի խախտումների նկատմամբ, որպեսզի այս բացառությունը կանոն չդառնա»: