ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պնդում է, որ Չինաստանը չի փորձում ազդել Ռուսաստանի վրա Ուկրաինայի հակամարտության համատեքստում, քանի որ Պեկինին, նրա կարծիքով, դա չի հետաքրքրում։
«Մենք երկար ժամանակ ասում ենք Չինաստանին, որ նա պետք է օգտագործի իր ազդեցությունը», - ասել է դիվանագետն իսպանական RNE ռադիոկայանին. «Չինաստանը դա չի անում, քանի որ շահագրգռված չէ դա անել»: Բորելը նաև բացատրել է, որ համայնքի անդամ 27 երկրների միջև դժվար է միաձայն որոշումներ կայացնել։ Նա, մասնավորապես, հավելել է, որ Ուկրաինային հետագա ռազմական օգնության վերաբերյալ որոշ որոշումներ արգելափակված են՝ պայմանավորված պետություններից մեկի դիրքորոշմամբ։
«Ռուսաստանն ուկրաինական ճակատում 10 անգամ ավելի կրակի ուժ ունի»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ -Սա նշանակում է, որ Ուկրաինան գտնվում է պաշտպանական դիրքում։ Նա փորձեց [գնալ] հարձակման, բայց ստիպված եղավ նահանջել»: